«Չեմ ուզում գնալ հիվանդանոցից». Գյումրիում ծեծված 13-ամյա Նազելին արդեն լավացել է

13-ամյա Նազելին անգամ արտասվել է ու ասել, որ չի ուզում դուրս գրվել հիվանդանոցից։ Ու չնայած նա պատրաստ է դուրսգրման, դեռ որոշ ժամանակ հիվանդանոցում կմնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը` Նազենին, երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր`Երեխաների պաշտպանության միջազգային օրը, պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը  Facebook սոցիալական ցանցի էջում հայտնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից։ 

«Ինքը՝ Նազենին, այսօր տրամադրություն չունի, ասում է` չեմ ուզում գնալ հիվանդանոցից։ Նա անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք: Շնորհակալություն ևս մեկ անգամ բոլորիդ»,–նշված է գրառման մեջ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեխան բժշկական առումով պատրաստ է դուրսգրման, սակայն քանի դեռ երեխայի խնամակալության հարցը չի լուծվել և հայտնի չէ` նրա խնամքով ով է զբաղվելու, կմնա հիվանդանոցում։

Հիշեցնենք` մարտի 5-ին` ժամը 15։40-ին, Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել նրա 13-ամյա դուստրը` Նազելի Խաչատրյանը: 

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներ չեն մասնակցել. լուսանկար

Ըստ տեղեկությունների` այդ բարբարոսության հեղինակը մահացած կնոջ երիտասարդ ընկերն էր։

43–ամյա կնոջը հուղարկավորեցին մարտի 11–ին, Գյումրու քաղաքապետարանի ուժերով։ Թաղման արարողությանը հարազատներից ոչ ոք չէր մասնակցում։

Երկար ժամանակ Նազելիով նույնպես հարազատներից ոչ ոք չէր հետաքրքրվում, սակայն ապրիլի 3–ին նրան տեսակցության գնաց եղբայրը։

Գյումրիում մորն ու դստերը ծեծած 28-ամյա տղամարդը 4 անգամ դատված է եղել. նոր մանրամասներ