Երիտասարդն անչափահասից 3 մլն դրամ է պահանջել նրա մերկ լուսանկարները չտարածելու համար

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում բնակվող երիտասարդին, որը սպառնացել է հրապարակել աղջնակի մերկ լուսանկարները, եթե գումար չտա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik.ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 22-ամյա երիտասարդը, որը 17-ամյա աղջկա մերկ լուսանկարները չտարածելու համար 3 միլիոն դրամ է պահանջել, ձերբակալվել է։

Ստեփանը թույլ չտվեց, որ հայրն Ալեքսին սպանի. 7-ամյա տղայի սկանդալային տեսանյութի հետքերով

«Դեռ հունվարի 30-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին, ծանոթներին չուղարկելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը երիտասարդ ընկերոջ մերկ լուսանկարները չհրապարակելու դիմաց նրանից գումար է շորթել

Ամիսներ տևած աշխատանքի արդյունքում իրավապահները պարզել են անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։ Մարաշի քրեական հետախույզները օրերս կասկածվողին հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժանմունք, ապա ներկայացրել նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվել է։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

26-ամյա չարենցավանցին Facebook-ով մերկ լուսանկարներ է ուղարկել անչափահաս աղջիկներին