Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

Մահացածներից հինգը տղամարդիկ են, երեքը՝ կանայք։ Արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում ևս 8 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

«Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:

ՀՀ կառավարության անդամների մասսայական թեստավորում չի անցկացվի

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 210-ով և հասել 9492–ի։

Երեկ 4 մարդ էր մահացել Covid 19-ից։