Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս 8 մարդ մահացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Պայքար դիմակների և ձեռնոցների դեմ. ինչպես խնամել ձեռքերի և դեմքի մաշկը

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 մարդ, կատարվել է 58668 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3402–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 139 դեպք (+8) և մահվան 55 (+5) անուղղակի դեպք:

Մայիսի 31-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9282 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

«Լավագույն միջոցը սթրեսի դեմ». բուժաշխատողների զգացմունքային տանգոն հուզել է օգտատերերին

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։