ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բրիտանացի գիտնականները հետաքրքիր եզրահանգում են արել` կապված դևոնյան ոչնչացման հետ, որը տեղի է ունեցել շուրջ 360 մլն տարի առաջ։
Science Advances կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ աշխարհում կյանքի զանգվածային ոչնչացման ամենահավանական պատճառներից մեկը ուլտրամանուշակագույն ճառագայթի ներգործությունն է։ Ճառագայթումը մահացու դարձավ դևոնյան ժամանակաշրջանի կենդանի էակների մեծ մասի համար օզոնային շերտի քայքայման պատճառով, որը առաջացել էր գլոբալ տաքացման հետևանքով:
Գիտնականները Գրենլանդիայի արևելքում և Անդերում, Բոլիվիայի տարածքում հայտնաբերել են քարացած բույսերի նմուշներ, ենթադրաբար դևոնյան ժամանակաշրջանի։ Նրանց հաջողվել է առանձնացնել հնագույն բույսերի սպորեր, որոնք տարբերվում են անսովոր տեսքով, հատկապես փշերի ձևով։
Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը
Հոդվածում նշվում է, որ ճառագայթումը ճակատագրական է եղել կենդանական և բուսական աշխարհի համար. ինչպես ցամաքում, այնպես էլ ծանծաղուտում։ Ու թեև որոշ բուսատեսակներ պահպանվել են, սակայն անտառային էկոհամակարգը խաթարվել է։
Գիտնականներն ընդգծում են, որ մոլորակի վրա կտրուկ տաքացման դեպքում օզոնային շերտը քայքայվում է, ինչը նշանակում է, որ նման դեպքերը կարող են կրկնվել։
Հայ ուսանողների «կախարդական փայտիկը» թույնը մաքուր ջուր է դարձնում