Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը

Արևիկ Համբարձումյանը ղեկավարում է Հայաստանի ամենահայտնի կենտրոններից մեկը՝ «Լոֆթը», մենթորության մասին դասախոսություններ է կարդում ու փորձում օգնել երիտասարդներին։
Sputnik

Գործարար կանանց մասին խոսելիս առաջին բանը, որ մտքիս է գալիս, «Սատանան Պրադա է կրում» ֆիլմի գլխավոր հերոսուհու միշտ դժգոհ ձայնն է։ Երևի պատճառն այն է, որ տարիներ շարունակ կինեմատոգրաֆիայում կերտվել են «երկաթե լեդիների» կերպարներ, որոնց բնորոշ է չորությունն ու մի փոքր դաժանությունը։ Հայկական իրականությունը մի փոքր այլ է. գործարար կանայք ոչ միայն նման չեն հոլիվուդյան կիսավհուկ կերպարներին, այլև առանձնանում են իրենց կանացիությամբ ու փափկությամբ։ Նման կանանցից է նաև Արևիկ Համբարձումյանը, որին Երևանում, Գյումրիում և Վանաձորում ճանաչում են, որպես «Լոֆթի Արևիկ»։ Նա ղեկավարում է մայրաքաղաքի ամենահայտնի կենտրոններից մեկը, մենթորության մասին դասախոսություններ է կարդում ու փորձում է հավասարության նշան դնել կին և տղամարդ մենեջերների միջև։

Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը

Արևիկը ծնվել է Վանաձորում։ Երկար տարիներ զբաղվել է հենդբոլով, բայց վնասվածքի պատճառով հրաժեշտ է տվել սիրած մարզաձևին` չնայած հիմա էլ երբեմն երազում վազում է գնդակով ու զգում է դաշտի հոտը։

«Ես միշտ ուզում էի հայտնի լինել, բայց խոսքը դերասանության կամ երգելու մասին չէր։ Ուզում էի, որ ինձ մատով ցույց տային ու ասեին` ապրի Արևիկը։ Պիոների սինդրոմ է (ծիծաղում է)։ Երբեք կոնկրետ մասնագիտության մասին չեմ երազել, երևի ես ճիշտ տեղում եմ հիմա», - ասում է նա։

«Աղջիկս ամեն օր զանգում, հարցնում է` ինչու տուն չես գալիս». «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

Արևիկը խոստովանում է, որ հաջողությունն իրեն հեշտությամբ չի տրվել։ Մայրաքաղաքը միայն երկրորդ փորձից է «ենթարկվել» նրան, երբ նա կարմիր բերետ է դրել ու Զեմֆիրայի «До свидания, мой любимый город» երգի հնչյունների ուղեկցությամբ եկել է Երևան։ Եղել են օրեր, երբ աշխատանք ստանալու հույսով ինքնակենսագրական է բաժանել Խանջյան փողոցի խանութներին, որոշ ժամանակ ադմինիստրատոր է աշխատել հայտնի մարդու մոտ։

Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը

«Գիտե՞ք՝  երբ դեռ ինքդ փորձ չունես, երբ դեռ չես համարձակվել սեփական նախաձեռնությունդ կյանքի կոչել, հատկապես երիտասարդ տարիքում շատ է սրվում դրվագ-հիշողությունը։ Ես շատ լավ եմ հիշում մի պատմություն, երբ այդ նույն հայտնի մարդն ինձ խնդրեց գնալ ժամացույցի խանութ և վերցնել իր ընկերուհու համար պատվիրած ժամացույցը։ Ցուրտ ու թաց եղանակ էր, ոտքով գնացի, ու ամբողջ ճանապարհին զանազան մտքեր էին գլխումս պտտվում։ Հենց այդ օրը հասկացա, որ ուզում եմ ինձ համար էլ այդպիսի ժամացույց գնել»,- պատմում է նա։

Տարիներ շարունակ սոմելյե աշխատելուն զուգահեռ փորձել է բոլոր թելերով ամրապնդել իր ու մայրաքաղաքի միջև կապը։ Ոչ մի հաստատուն դիրք, ոչ մի հաջողված պատմություն հենց այնպես, առանց երկարատև աշխատանքի ու ներդրված ջանքերի, առանց պատասխանատվության ու հավատարմության հնարավոր չէ պատկերացնել։ Արևիկը պնդում է, որ յուրաքանչյուրի մարդու հաջողության հետևում մեկ մարդ կամ մարդկանց խումբ կա կանգնած, որոնք ինչ–որ բան են սովորեցրել, աջակցել ու հավատացել են նրան։ 8-րդ դասարանից սկսած` նրա կյանքում հայտնվել են տարբեր մարդիկ, որոնք նրա համար մենթորներ են եղել, իսկ հիմա ինքն է փորձում այդպիսին լինել։

Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը

«Կան մի քանի երիտասարդներ, որոնք իրենց ուզած ժամին կարող են զանգել ինձ, հաղորդագրություն ուղարկել կամ գալ ինձ մոտ։ Ես միշտ նրանց համար ժամանակ եմ գտնում, որովհետև ժամանակին ինչ–որ մեկն էլ ինձ համար է գտել», - ասում է Արևիկը։

Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը

Օրն իսկապես ծանրաբեռնված է անցնում. երբեմն աշխատում է 24/7 գրաֆիկով, բայց միշտ ժամանակ է գտնում իր խնամքի, ինքնազարգացման ու ընթերցանության համար։ Ու թեև չի սիրում «կին գործարար» արտահայտությունը, բայց խոստովանում է, որ որոշ ժամանակ է պետք եղել իր դիրքն ամրապնդելու ու կարծրատիպերը կոտրելու համար։ Նա հիշեց մի զվարճալի դեպք, երբ հարկային մարմնի աշխատակիցները եկել են «Լոֆթ» ու փորձել են հասկանալ` ինչ վայր է։

«Երբ ես եկա ջինսով ու մազերս պոչ կապած, նրանք ինձ նայեցին «տանը մեծերից ով կա» դեմքի արտահայտությամբ։ Սկսվեց պայքարը կառույցի ղեկավարի դերի և տեղի համար, միայն որոշակի ջանքերից հետո սկսեցինք խոսել հավասարը հավասարի սկզբունքով։ Դրանից հետո իմ կին լինելու հանգամանքը միայն օգնել է», - պատմում է նա։

Արևիկն ասում է, որ չնայած առօրյան շատ աշխատանքային է ու ծանրաբեռնված, բայց ինքը տնային մարդ է ու նախընտրում է հանգստանալ իր անկյունում։ Նրան բնորոշ են աղջկական զգացմունքներն ու հույզերը, որոնք աշխատում է չարտահայտել սոցիալական կայքերում։ Փոխարենը առանց կաշկանդվելու նշում է, որ մանուշակագույն կակաչներ է սիրում ու Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»–ը։

Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը

Ինչ մասնագիտություններ պետք է ընտրեն հայաստանցի երիտասարդները, որպեսզի չսխալվեն