Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից

Մահացածներից երեքը տղամարդիկ են, ամենատարեցը 86 տարեկան է։ Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 355-ով և հասել 9282–ի

«Պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 251-ով և հասել 8927–ի։

Երեկ 7 մարդ էր մահացել Covid 19-ից։