Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է կորոնավիրուսի վերաբերյալ նոր վիճակագրությունը և մանրամասներ ներկայացրել հիվանդների վիճակի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից: Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կատարված 39 թեստերից երկուսը դրական արդյունք են ունեցել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 355-ով և հասել 9282–ի

Նոր վարակակիրները Շաումյանի շրջանի բնակիչներ են՝ նախկինում բռնկված օջախի շփման շրջանակից: 

Այսպիսով, Արցախում կորոնավիրուսի գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 40-ի: Նրանցից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 81 քաղաքացի, ընդհանուր առմամբ իրականացվել է 863 թեստավորում:

Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից