Կրասնոյարսկում կողոպտիչները կրակել են ինկասատորների ուղղությամբ. տեսանյութ

Ռուսաստանի խոշորագույն քաղաքացներից մեկում կատարված հանցագործությունը ցնցել է մարդկանց։ Կադրերում երևում է` ինչպես են անհայտ անձինք հարձակվում Ինկասացիայի աշխատակիցների վրա։
Sputnik

Ինքնաձիգով զինված երկու տղամարդիկ հարձակվել են ինկասատորների մեքենայի վրա։ Հանցագործությունը տեսագրել են անվտանգության տեսախցիկները։

ԱՄՆ-ում սրճարանի հաճախորդը կրակել է՝ ի պատասխան դիմակ կրելու խնդրանքի

Կադրերում երևում է, որ երբ ինկասատորները դուրս են գալիս մեքենայից, զինված և դիմակավորված անձինք վազելով մոտենում են նրանց, կրակ բացում և վերցնում փողի պայուսակները։

Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի

Կրասնոյարսկի ոստիկանության փոխանցմամբ՝ ինկասատորները չեն մահացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել։ Այժմ երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են։

Հարձակվողներին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է