Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 251-ով և հասել 8927–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 251–ով և դարձել 8927–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային. Փաշինյան

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 մարդ (+221), կատարվել է 57081 թեստավորում (+1039), առողջացել են վարակվածներից 3317–ը (+20)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 127 դեպք (+7) և մահվան 48 (+3) անուղղակի դեպք:

Մայիսի 29-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8676 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան