Երկու օր անընդմեջ 7 մարդ է մահանում ՀՀ–ում. քանի՞ տարեկան են կորոնավիուսի հերթական զոհերը

Մահացածներից վեցը տղամարդիկ են, ամենատարեցը 82 տարեկան է։ Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում ևս 7 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ պատգամավորի հայրը

«Պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 251-ով և հասել 8927–ի։

Երեկ նույնպես 7 մարդ էր մահացել Covid 19-ից։