Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները

Կազմակերպության գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ աջակցություն և ֆինանսական օգնություն ցուցաբերել պետությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի –Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Եմենում COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել, փոխանցում է «Իզվեստիան»։

Ադեն քաղաքում, օրինակ,  SARS-CoV-2–ով վարակվածների 70 տոկոսը մահանում է։ Ընդհանուր առմամբ երկրում նոր կորոնավիրուսից մահացությունը 17% –ի է հասնում։

Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հասնում է 6 մլն–ի. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

Կազմակերպության գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ աջակցություն, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերել պետությանը։

«Հույս ունեմ,  որ միջազգային հանրությունն ամբողջությամբ կֆինանսավորի ներկայացվող հայտը», – ասել է Գուտերեշը։

Ավելի վաղ մարդասիրական հարցերով ՄԱԿ–ի պաշտոնական ներկայացուցիչը  Յենս Լերկեն Եմենում ստեղծված  իրավիճակը կրիտիկական էր գնահատել։

«Չկա որևէ այլ երկիր, որը կորոնավիրուսից ավելի շատ է տուժել, քան Եմենը», – նշել են միջազգային կազմակերպությունում։

Նախօրեին ԱՀԿ–ն հայտնել էր, որ նախատեսվում է Եմենին կորոնավիրուսի ախտորոշման լրացուցիչ 32 հազար թեստ տրամադրել։

Երբ COVID 19-ի բուժումը մնում է պոլիկլինիկայի վրա. ինչ է պարտավոր անել տեղամասային բժիշկը

Ապրիլին արաբական կոալիցիան հայտարարել էր կորոնավիրուսի տարածման պատճառով Եմենում ռազմական գործողությունների դադարեցման մասին։