Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարը տեսակապի միջոցով է պատասխանում հանձնաժողովի անդամների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը տեսակապի միջոցով մասնակցում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Վտանգավոր է խոսել. Կարապետյանը գաղտնի ինֆորմացիա է հայտնել ապրիլյան հանձնաժողովին

Նա այս պահին Ռուսաստանում է, այդ պատճառով էլ տեսակապի միջոցով է մասնակցում նիստին։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Նալբանդյանին առաջարկել են մինչև մայիսի 18-25-ը ներկայանալ նիստին կամ մասնակցություն ապահովել տեսակապի միջոցով։

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

ԱԺ նախագահը պատմեց, թե ինչպես է կազմակերպվել Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան

Բացի այդ, ՊՆ–ից հանձնաժողով են ուղարկել մեծ ծավալի փաստաթղթեր, որոնցից արդեն ուսումնասիրվել է 2684 էջը` 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներով, տեղեկատվական–վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերով։

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը նախանշված է ս.թ. հունիսի 4-ին: Աշխատանքների ավարտին հանձնաժողովը կհրապարակի 2016-ի ապրիլին ծավալված քառօրյա պատերազմի հանգամանքների մասին զեկույց:

«Իմ մասով էլ է բացթողում եղել». Մնացականյանն անկեղծացել է Ապրիլյան հանձնաժողովի նիստում