Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հասնում է 6 մլն–ի. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

Վարակի տարածման տեմպերով կրկին ԱՄՆ–ն է առաջին տեղում, Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 909 003–ի։ Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը։

Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը

Վարակի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 768 461 մարդու մոտ: Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում 438 812 մարդ է վարակվել COVID-19–ով:

Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 379 051 հաստատված դեպքով։ ՌԴ–ին հաջորդում են Իսպանիան (284 986), Մեծ Բրիտանիան (269 127), Իտալիան (231 732)։ Տասնյակում են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը և Թուրքիան։

Հայաստանը 58-րդ տեղում է (8216)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն