Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայաստանում մայիսի 29-ի օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում 15-20 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Մայիսի 30-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճան այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Թովմասյան. «Հանգանակած գումարով դեղորայք և սարքավորումներ ձեռք կբերենք»

Երևանում մինչև հունիսի 2-ը տեղումներ չեն գրանցվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի + 31-ից +33, երեկոյան ժամերին՝ +26-ից +28 աստիճանի սահմանում։