ՌԴ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել Սարդարապատի հուշահամալիրում

Այսօր Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը։ Արդեն 102 տարի հայ ժողովրդի համար մայիսի 28–ը տոն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 102–րդ տարեդարձի կապակցությամբ և Սարդարապատի ճակատամարտին զոհվածների հիշատակի համար Սարդարապատի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում

Ծաղկեպսակի դրման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչները, դիվանագիտական առաքելությանն առընթեր ռազմական կցորդը:

Այսօր Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը։ Արդեն 102 տարի հայ ժողովրդի համար մայիսի 28–ը տոն է։ 1918թ. մայիսին հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն։ Հաղթելով թուրքական կանոնավոր բանակին, հայ ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է ապրելու ազատ ու անկախ երկրում։