ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik.Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43»,–ասված է հաղորդագրության մեջ:
Մահացածներից 7–ը տղամարդ է, 8–ը` կին։
Նշենք, որ մայիսի 27–ին մահացածների թիվը 7 էր, իսկ կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվն արդեն անցել է 100–ը։
Հիշեցնենք` մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 8216 է, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:
Հայտնի է աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը. Հայաստանը 57–րդն է