Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսը. որոնք են դրանք

Պաշտպան Մակինյանի խոսքով` սա ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Դատարանը չի հաստատել ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Հայրապետյանի պաշտման Ամրամ Մակինյանը։

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. պաշտպանը զարմացած է

«Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ հիմնավոր կասկածը»,–գրել է նա:

Նրա խոսքով` երկու ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքում դատարան ներկայացված 500 թերթից ավելի նյութերում այդպիսի տվյալներ դատարանը չի արձանագրել, որը ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում:

«Առայժմ առաջարկում եմ իրենց բուն գործը թողած ապատեղեկատվություն տարածողներին, տաս չափել, մեկ գրել, հակառակ դեպքում կրկին փաստաբանի կարիք կունենան»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն տարածեց, համաձայն որի` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները:

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

Ռուբեն Հայրապետյանի, որդու և նրա ընկերների կողմից «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեկան գործով 5 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են: