ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Արմավիրի մարզում կամրջից նետված 14-ամյա աղջկա վիճակը ծանր է, բայց կայուն։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
«Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»,–գրել է Դերձյանը:
Հիշեցնենք` կեսգիշերին մոտ Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մարիամ Մ.-ն Արմավիր քաղաքի` ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» ցած էր նետվել:
Ահազանգով դեպքի վայր գնացած Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները անելիք չեն ունեցել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում:
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»