Շոգ է լինելու. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մայիսի 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայաստանում այսօր, մայիսի 30-31-ը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Շոգ է լինելու. եղանակի տեսություն

Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Մայիսի 28-ին կարգելվի քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր

Երևան քաղաքում մինչև հունիսի 1-ը օդերևութաբաններն առանց տեղումների եղանակ են կանխատեսում: Մայրաքաղաքում այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից +32, երեկոյան՝ +24-ից +26 աստիճանի սահմանում: