Ինչպե՞ս «կալանավորել», որ չփախչի. Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ իր բաղձալի ցանկության մասին

Հայտնի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը հետևորդներին հիշեցրել է իր հումորի ուժեղ զգացման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ու կատակել, որ մոտենում է ամառը, իսկ ինքն արդեն ցանկություն ունի «կալանավորել» ամռան ամիսներին, որպեսզի ոչ մի տեղ չփախչեն։

Ջանիբեկյանի կինը կերպարանափոխվեց, իսկ Մարտիրոսյանի կինը որոշեց քնել․ կարանտինային ֆլեշմոբ

«Ահա և եկավ ամառը։ Ինչպե՞ս «կալանավորել», որ չփախչի։ Ցավոք սրտի քրեական օրենսգրքով նման հոդված չգտա»,-կատակել է նա:

Լևինայի հետևորդները շատ են հավանել նրա լուսանկարը:

«Ինչպես միշտ հիասքանչ ես», «գեղեցկուհի ես», «նուրբ հումորի զգացում ունեք»,- գրել են հետևորդները:

Նշենք, որ Ժաննան շատ ակտիվ է սոցցանցերում: Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց առաջնեկը, որին անվանեցին Ժասմին։ Մարտիրոսյանների որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին:

Հայկական «էֆեկտ»․ համացանցի ամենակենսուրախ զույգերը հետևորդներին ստիպում են ժպտալ