Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է

Արտադրամասի վարպետներն ու դերձակները, շուրջ 80 մարդ, վթեստավորվել են: Արտադրամասում սպասում են թեստերի արդյունքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի –Sputnik. Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել Հայաստանի հյուսիս–արևելքում գտնվող Բերդ քաղաքի արտադրամասում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը։

15 մահ, 442 վարակված` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացել է 8216 մարդ

Ձեռնարկությունը մի քանի արտադրամաս ունի`Բերդում և մի շարք սահմանամերձ գյուղերում։  Կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել հենց Բերդի արտադրամասում, որտեղ տեխնիկական ձեռնոցներ են կարում։

«Արտադրամասի աշխատակիցները՝ 80 հոգի, թեստ են հանձնել, այժմ սպասում ենք պատասխանին», – նշեց Եզեկյանը։

Նա վստահեցրեց, որ ձեռնարկությունում պահպանվել են բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը. մուտքի մոտ ախտահանել են ձեռքերը, իսկ արտադրամասում դերձակները նստած են եղել կանոններով սահմանված հեռավորության վրա։

Երբ COVID 19-ի բուժումը մնում է պոլիկլինիկայի վրա. ինչ է պարտավոր անել տեղամասային բժիշկը

Ձեռնարկության ողջ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան։ Եզեկյանը նշեց, որ համավարակի ընթացքում էլ չեն դադարել պատվերներ ստանալ:

Ձեռնարկությունը փակելու մասին կարգադրություն դեռ չեն ստացել։ Կշարունակի՞ այն գործել, թե՞ ժամանակավոր կփակվի՝ կորոշի արտակարգ դրության ռեժիմի պարետատունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։

Հայտնի է աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը. Հայաստանը 57–րդն է

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերը գերազանցել են 8 հազարը։ Ավելի քան 3200 մարդ բուժվել է։ Մահացել է 113 մարդ։