Որն է «խոզի գրիպի» ու կորոնավիրուսի տարբերությունը

Կորոնավիրուսի դեպքում վարակակիրը կարող է վարակել մարդկանց ախտանիշների ի հայտ գալուց երկու օր առաջ, իսկ «խոզի գրիպ» ունեցողները մեկ օր առաջ էին մարդկանց համար վտանգ ներկայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Կորոնավիրուսի հիմնական տարբերությունն այսպես կոչված «խոզի գրիպից» այն է, որ առաջինի ինկուբացիոն շրջանն ավելի երկար է տևում, և այն ավելի երկար է «գոյատևում» արտաքին միջավայրում։ Այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է բժիշկ թերապևտ, Վոլինսկի հիվանդանոցի բաժնի վարիչ, նախագահի գործերի կառավարիչ Անդրեյ Նագովիցինը։

Ռուսաստանում COVID-19–ի տարածման պիկն անցել է. Պուտին

Եթե խոզի գրիպի ախտանիշներն ի հայտ են գալիս վարակվելուց 2-4 օր անց, ապա կորոնավիրուսի դեպքում ինկուբացիոն շրջանը 6-14 օր է տևում։ SARS-CoV-2-ի դեպքում վարակակիրը կարող է վարակել մարդկանց ախտանիշների ի հայտ գալուց երկու օր առաջ, իսկ խոզի գրիպ ունեցողները մեկ օր առաջ էին մարդկանց համար վտանգ ներկայացնում։

Նագովիցինն ընդգծել է, որ COVID-19-ը ավելի «կենսունակ» է․ այն կարող է բավականին երկար ժամանակ պահպանվել գույքի, կենցաղային օրերի, դռների բռնակների վրա և օդում։

«Ո՞րն է այդ հիվանդության դժվարությունը։ Մենք այն չենք ճանաչում։ Նոր–նոր, ախտորոշման տարբերակներ են հայտնվում, բուժման միջոցներ են մշակվում», - ասել է բժիշկը։

Նա վստահ է, որ միայն կարգապահությունն ու բնակչության տեղեկացված լինելը կարող են օգնել վերահսկել կորոնավիրուսի տարածումը։ Մասնագետն ընդգծել է, որ ինքնամեկուսացումը զանգվածային բռնկումը կանխելու միջոց է, այն միտված չէ վարակը հաղթահարելուն։

Նշենք, որ 2009 թվականին խոզի գրիպը համավարակի պատճառ էր դարձել։

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել