Պետրոսյանի մակարդակին չեմ հասնի․ Չուբայսը պատասխանել է «ասեղի վրա չնստելու» մասին հարցին

Շատերը, իմանալով Չուբայսի կենսագրությունը, նրան հրաշագործ են համարում, բայց «Ռոսնանո» ընկերության նախագահն այդ մտքի հետ համաձայն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Ռոսնանո» ԲԲԸ-ի նախագահ Անատոլի Չուբայսը հայտարարել է, որ հրաշագործ դառնալ «չի ձգի», ինչպես նաև չի հասնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի մակարդակին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը խորհրդակցության ժամանակ զայրացել է և գրիչը սեղանին է նետել. տեսանյութ

Այդպես նա արձագանքել է «Իննոպրոմ» ֆորումի շրջանակում առցանց բանավեճի մոդերատորի հարցին, թե արդյո՞ք ինքը չի զգում, որ «ասեղին չնստելու» իր կոչն «արդեն ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի հռետորաբանություն է, այլ Եվգենի Պետրոսյանի նմանակում»։ Մոդերատորն ավելացրել է նաև, որ շատերը, իմանալով Չուբայսի կենսագրությունը, նրան «հրաշագործ» են համարում։

«Հրաշագործի հաստատ չեմ ձգի, Պետրոսյանի մակարդակին էլ հաստատ չեմ հասնի, բայց քանի որ հարցնում եք, փորձեմ պատասխանել։ Կերպար կա, որն օգտագործվում է հանրային արտահայտման համար, բայց այսօր այստեղ մասնակիցների այնպիսի բացառիկ կազմ է, որ մի տեսակ հրապարակախոսություն չեմ ուզում, այլ հակառակը՝ բովանդակալից զրույց»,-պատասխանել է Չուբայսը։

Նախորդ շաբաթ Forbes ամսագրին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ձերբազատվի «ասեղի» կախվածությունից` ավելացնելով, որ եթե ձին սատկել է, ուրեմն պետք է իջնել ձիուց։