ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Արսեն Երևանսկուն բերման ենթարկելու դեպքից: Թերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Արսեն Երևանսկուն և այդ եղանակով է պարզել, թե նա ինչ է արել այս ընթացքում, ում հետ ինչ հարցով է զրուցել, և դուրս է եկել հետքին:
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:
ԱԱԾ–ն դուրս է եկել «օրենքով գողերի» դեմ․ պատվիրել էին սպանել «Բոդոլին». «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն չէր մանրամասնել, թե ինչի համար է Արսեն Մկրտչյանը կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել և այդ հավաքներով ինչի է փորձել հասնել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, նա փորձել է խառնվել Սյունիքի մարզում վերջերս տեղի ունեցած դեպքերին, համայնքների ղեկավարների տների խուզարկություններին:
Երևանսկին փորձել է նաև նախկին ու ներկա ղեկավարների միջև առաջացած տարաձայնությունը հարթել, այսպես ասած, «բարիշեցնել» կողմերին, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքների կազմակերպում:
«Դեդ Հասանը կանչեց ինձ». «Արարատի» հարձակվողը` մարզական կարիերայի նրբությունների մասին