ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85, 78, 69, 60 տարեկան կանայք, 76 տարեկան մի տղամարդ, 66 տարեկան մի կին և ևս մեկ տղամարդ` 56 տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին մեկ օրում ևս 5 մարդ է մահացել, որոնք վարակված են եղել կորոնավիրուսով, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։
Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 7774 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։
Վերջին մեկ օրում վարակը հաստատվել է 372 մարդու մոտ, փաստացի առողջացել են 35–ը։
Հիշեցնենք, մինչ այսօր Հայաստանում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր մայսի 24–ին` 6 դեպք։