Կուսումնասիրվեն բոլոր ընտրակեղծիքները` սկսած 1991 թվականից. Բադասյան

Կառավարության անկախ փորձագետները մանրակրկիտ կուսումնասիրեն ընտրակեղծիքները, ապօրինի հարստացումն ու բանակի միջադեպերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի –Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքային խումբը մտադիր է ուսումնասիրել ընտրությունների ընթացքում արձանագրված բոլոր խախտումները՝ սկսած 1991 թվականից։ Տեղեկությունը  ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Իշխանությունը խուսափում է ընտրակեղծիքից

Անկախ փորձագետներից բաղկացած փաստահավաք խումբը կֆինանսավորվի բյուջետային միջոցների հաշվին։ Նախարարը նշեց, որ «Անկախ փորձագետներ» ասելով կառավարությունից ընտրված անկախ մասնագետներին նկատի ունեն:

Փորձագետներն կաշխատեն մի քանի ուղղություններով։ Նախ` կուսումնասիրեն ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեները կեղծելու փաստերը՝ սկսած 1991 թվականից։ Երկրորդը` ապօրինի հարստացման դեպքերը, այդ թվում՝ պետական միջոցների հաշվին։  Բացի այդ, կուսումնասիրվեն բանակում զինծառայողների մահվան դեպքերը։

Ընտրախախտումների 442 ահազանգերից 6-ով հարուցվել են քրեական գործեր

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը անցումային արդարադատության մասին մի շարք օրինագծեր է մշակում, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։

Խորհրդարանո՞ւմ, թե՞ նրա պատերից այն կողմ. որտե՞ղ կծնվի հայկական ընդդիմությունը