Զինծառայողներին բնակարաններ տրամադրելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվել

Զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացի ուսումնասիրմամբ հայտնաբերված խախտումներով հարուցվել են քրեական գործեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն` Զինդատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը պահանջել և ստացել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա բնակարանային ֆոնդի թվով 5 հասցեներում գտնվող 5 բնակելի շենքերի բնակարաններից կատարված հատկացումների վերաբերյալ ընդհանուր թվով 150 բնակարանային գործեր։ Այդ գործերից ուսումնասիրվել է 91-ը կամ շուրջ 61 %-ը, որոնցից 21-ում հայտնաբերվել են խախտումներ:

ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել

Խախտումները հիմնականում վերաբերում են սեփականության իրավունքով բավարար բնակելի տարածություն ունենալու, բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, պարտադիր պահանջ հանդիսացող սահմանված ձևի փաստաթղթեր չներկայացնելու, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու, արհեստականորեն բնակարանային պայմանները վատթարացրած լինելու հանգամանքը պատշաճ ընթացակարգով չստուգելու, հատկացված բնակարանը սահմանված կարգի խախտմամբ մեկ այլ բնակարանով փոխարինելու, հերթացուցակներում անհիմն ընդգրկվելու կամ անհիմն առաջնահերթություն ստանալու պայմաններում ապօրինի, անհատույց օգտագործման և հետագայում սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու դեպքերին։

ՊՎԾ–ն շուրջ 618 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել

Խախտումներ են արձանագրվել 21 զինծառայողների թվով 20 բնակարան, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու համար ընդհանուր 21․401․000 ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացներում։

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը

Հայտնաբերված խախտումների փաստի առթիվ նախապատրաստված բոլոր նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (պաշտոնեական լիազորությունները անցնելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 376-րդ (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հոդվածներով հարուցվել է 9 քրեական գործ, որոնք գտնվում են նախաքննության ընթացքում։

Հաշվի առնելով զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրների լուծման առաջնահերթությունը և սոցիալական մեծ նշանակությունը՝ ՀՀ զինվորական դատախազությունը շարունակվում է նշված բնագավառի ուսումնասիրությունները: Ձեռնարկվել և ձեռնարկվում են դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ պետությանը պատճառած վնասի չափը, մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու, պետությանը պատճառած վնասները վերականգնելու, արձանագրված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ։

ՊՆ–ն դիզվառելիք է գնել, ՊՎԾ–ն` խախտումներ հայտնաբերել