Օգոստոսին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը. Մելքումյան

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանն ու ավելի լուրջ խնդիրներ կանխատեսեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշին, որն այս տարվա ապրիլի տվյալներով նվազել է 17%-ով:

Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում

Մելքումյանը հիշեցրեց, որ 2009թ-ի տնտեսական ճգնաժամի ընթացքում ակնումը 14.1% է եղել:

«Բա սա դեռ վերջը չէ, սա շարունակվելու է մայիս, հունիս, ամիսներին, իսկ օգոստոս–սեպտեմբերին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը,- կանխատեսեց Մելքումյանը։- Հիմա դեռ մարդիկ, օբյեկտներն աշխատում են, ասում են՝ լավ մի ամիս դիմանանք, դեռ մի ամիս աշխատենք, հետո՝ երկրորդ, հետո՝ երրորդ, չորրորդ ամիսն ու այսպես շարունակ»:

Պատգամավորը նշեց, որ կառավարության կողմից տնտեսության մեջ ներարկվող հակաճգնաժամային միջոցները չեն փակում իրական կորուստների նույնիսկ 10%-ը:

Նրա խոսքով` ՀՀ տնտեսության համար կարևոր ոլորտ համարվող շինարարության անկումը, ըստ պաշտոնական թվերի, կազմել է 51%, արտահանում-ներմուծման անկումը՝ ավելի քան 30%, առևտրինը՝ 31%:

Ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար Մելքումյանը ՀՀ կառավարությանը կոչ արեց փոխել տնտեսության ճգնաժամային կառավարման ձևը:

Միսը, կարագը, ձեթը ոչ միայն չեն թանկանա, այլև կէժանանան, բայց ոչ ընդմիշտ

Հիշեցնենք՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2020թ–ի հունվար-ապրիլ ամիսներին, 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17%-ով: Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 585 213 700 դրամ, առևտրի շրջանառությունը՝ 816 087 400, ծառայությունների ծավալը՝ 585 439 200, իսկ շինարարության ծավալը՝ 54 029 200 դրամ։

Կառավարությունն անտոկոս վարկեր է տրամադրում սպանդանոցներին