«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը

Չեղարկված չվերթերի բոլոր ուղևորները կստանան երաշխավորագիր, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը մինչև հունիսի 13–ը ներառյալ չեղարկում է Երևան-Լիոն-Երևան,Երևան-Թել Ավիվ-Երևան,Երևան-Վորոնեժ-Երևան,Երևան-Միներալնիե Վոդի-Երևան ուղղություններով կանոնավոր չվերթերը: Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Երևան-Միներալնիե Վոդի-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացվի

Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30–ը ներառյալ:

Չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր) առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։

Ավիաընկերությունը խնդրում է վաուչերի պահանջով նամակ ուղղել իրենց պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@armeniafly.com՝ համապատասխան դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:

Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ուղևորի դիմումի հիման վրա:

Ռուսաստանի տարբեր քաղաքներից 6 չվերթ է նախատեսվում դեպի Երևան. երբ են դրանք կայանալու

Հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներին Հայաստան են բերել, ռուսաստանցիներին` ՌԴ տարել