ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին մեկ օրում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից։
«Մահացած պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մայիսի 24-ին կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Այլ պատճառով մահացածներից մեկը, ցավոք, 31-ամյա կին է։ Ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402։
«Իտալական սցենարից խուսափել չի հաջողվի». փորձագետը՝ Հայաստանում COVID-19–ի իրավիճակի մասին