COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է ներկայացրել`ծանր վիճակում գտնվող COVID-19 հիվանդների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 250-ը գտնվում են ծանր, ևս 48-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402

«16 հոգի միացված են արհեստական շնչառության սարքերին»,- ավելացրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների ընդհանուր թիվը, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված հիվանդները, 203-ն է, նրանց մեծ մասն արդեն զբաղված է:

Մայիսի 26-ի դրությամբ Հայաստանում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 7402-ի: Նրանցից 91-ը մահացել է:

ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։