Շները գործի են անցել. Իրանում COVID-19-ով վարակվածներին հայտնաբերելու նոր միջոց են գտել

Իրանցի մասնագետները պնդում են, որ շները կարող են 65 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել վարակված մարդկանց:
Sputnik

Շների վարժեցման կենտրոնի մասնագետներն իրենց կենդանիներին սովորեցնում են հոտով հայտնաբերել COVID-19 վարակվածներին։

Աշխարհում կորոնավիրուսի զոհ դարձածների թիվը հատել է 340 հազարի սահմանը. նոր տվյալներ

Մասնագետներից մեկի խոսքով ՝ շները 20 հազար անգամ ավելի լավ են զգում հոտերը, քան մարդիկ։

«Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ վիրուսային և շնչառական հիվանդությունների դեպքում մարդու մարմնի հոտը փոխվում է, և շները միանգամայն կարողանում են տարբերել հիվանդ մարդուն», - ասել է նա։

Ում չի սպառնում կորոնավիրուսը. գիտնականների նոր բացահայտումը

Մասնագետները պնդում են, որ շները կարող են մինչև 65 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել վարակված մարդկանց, ընդ որում` վարժեցված շունը մեկ ժամվա ընթացքում կարող է ստուգել 250-ից 300 մարդու:

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա

Իրանցի վարժեցնողների անցկացրած գիտափորձին մասնակցում են տարբեր տարիքի և սեռի շներ։ Մասնագետները չեն բացառում, որ շները շուտով կկարողանան իրենց տերերին հուշել, թե երբ է պետք դիմել բժշկի։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 452-ով և դարձել 7113