Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ևս կկիրառվեն ժամանակավոր սահմանափակումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik.  ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև հունիսի 3-ը, ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից

Պարետի որոշումով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվի համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։

Բացառություն կարվի Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց համար, որոնք մինչև 2020 թվականի մայիսի 25-ը, ժամը 13:00-ը կկարողանան մտնել քաղաք։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Սևան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։

Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

Որոշման մեջ ասվում է նաև, որ Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կկիրառվեն ժամանակավոր սահմանափակումներ։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին, և գործելու է մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ ժամը 23։59-ը։

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց