Ի՞նչ վիճակում են Էջմիածնում վրաերթի ենթարկված տատիկն ու թոռները

«Lexus»-ի վարորդը վրաերթի է ենթարկել տատիկին և երկու թոռներին, մեքենան թողել դեպքի վայրում ու փախել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Էջմիածնում վրաերթից տուժած կինը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց, թոռնիկներից մեկը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մյուսին տուն են ուղարկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Էջմիածնի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկը։

Վրաերթ Կոտայքի մարզում. 75-ամյա տղամարդը մահացել է

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ուշ երեկոյան Էջմիածին քաղաքում «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Էջմիածնի բնակիչ 56-ամյա Կարինե Եղիազարյանին ու նրա թոռներին՝ 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին։

«Տատիկի մոտ եղել է բազմաբեկորային վնասվածք, ուղարկել ենք «Էրեբունի» հիվանդանոց: Երեխաներից մեկը՝ 4-ամյա Ռուզաննան, առանձնապես տուժած չէր, ուներ թեթև քերծված վերքեր, մյուսը՝ 5-ամյա Կարինեն, ուներ խորը պատռված վերքեր, որոնք այստեղ կարվել են, վերքերը` մշակվել: Բայց հետագա հետազոտությունների ու բուժման համար ուղարկվել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ տեղեկությունների` վրաերթ կատարած վարորդն իր ավտոմեքենան ու տուժածներին թողել է անօգնական վիճակում ու փախել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:

Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին նետվել է շենքի 4–րդ հարկից