Աշխարհում կորոնավիրուսի զոհ դարձածների թիվը հատել է 340 հազարի սահմանը. նոր տվյալներ

Միացյալ Նահանգները շարունակում է առաջին տեղը զբաղեցնել կորոնավիրուսային վարակի տարածման ցուցանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 502 512 միլիոնի, մահացել է 346 761 մարդ։ Տեղեկությունը հրապարակել է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։

«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից

Վիրուսի տարածման ցուցանիշով առաջին հորիզոնականում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ վարակվել է 1 686 436 մարդ, մահացել` 99 300–ը։

Երկրորդ տեղում Բրազիլիան է` վարակակիրների թիվը՝ 365 213, մահվան դեպքերը՝ 22 746։

Երրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 344 481 մարդու մոտ։ Մահացել են վարակվածներից 3541–ը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Հնդկաստանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց