Դոլարն էժանացել է, բանանը՝ թանկացել. ադամաթզի շուկան չի ենթարկվում տնտեսական օրենքներին

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է բանանի շուկան: Հնարավոր չարաշահման կասկածներ կան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Նախորդ տարվա համեմատ բանանն այս տարի Հայաստանում ավելի քան 120-130 դրամով թանկացել է այն դեպքում, երբ դոլարը հակառակը՝ էժանացել է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով բանանի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները:

Մինչև սպառողին հասնելը դիմակը երկու անգամ թանկանում է. ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել

«Մենք բանանի շուկան առանձնացրինք մնացած մրգերից ու առանձին պրոցես ենք սկսել: Տրանսպորտային փոխադրումների գները պիտի նայենք, եթե գները բարձրացրած չեղան, ուրեմն չարաշահման հետ գործ ունենք, որովհետև դոլարը չի թանկացել, նւյնիսկ էժանացել է, ուրեմն բանանը պիտի էժանանար»,- ասաց Գևորգյանը:

ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

Նա հայտնեց նաև, որ բանանի շուկայում մենաշնորհ չկա, ներմուծողների քանակն աճել է: Իսկ նախկինում մենաշնորհային դիրք ունեցող «Քեթրին գրուպ» ընկերությունն այսօր էլ մնում է շուկայի խոշոր ներմուծողներից մեկը: Ընդ որում, չարաշահման հնարավոր երևույթներ, Գևորգյանի խոսքով, նկատվել են նաև այս ընկերության աշխատանքում:

ՏՄՊՊՀ–ն հրապարակել է ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիթորինգի արդյունքները