ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ոստիկանության Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի հետ կապված ներքին ծառայողական քննություն է սկսվել. տեղեկանում ենք ոստիկանության Facebook սոցցանցի պաշտոնական էջից։
«Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել էր` Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը բավական չէ սխալմամբ բերման է ենթարկվել ոստիկանություն, նաև բռնության է ենթարկվել։
Ըստ կայքի` լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի։ Ձերբակալվածներից մեկին ազատ են արձակել, և պարզվել է` նա սխալմամբ է տարվել ոստիկանական բաժանմունք:
Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին նետվել է շենքի 4–րդ հարկից