Հայաստանում ուժգին քամի է լինելու. ցիկլոնը վտանգավոր է

Առանձին բնակավայրերում սպասվում է 30-35մ/վրկ արագությամբ քամի, ինչն արդեն համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված`Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ քամի է սպասվում։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է, որ մայիսի 24-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։

«Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին՝ 20-22մ/վրկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ մամուլի ծառայությունն էլ իր հերթին տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մինչև վաղը կնվազի 8-10 աստիճանով։

Առաջիկա երկու օրերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանում ուժգին քամի է լինելու. ցիկլոնը վտանգավոր է

Ըստ ԱԻՆ հաղորդագրության`Երևան քաղաքի առանձին հատվածներում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։

Կորոնավիրուսով վարակված 96-ամյա Սերյոժա պապիկն առողջացել է ու տուն գնացել. լուսանկար