Որոնումների 27-րդ օրը փրկարարները Սևանի ափին գտել են կորած քաղաքացու դին

Աբովյանի բնակչին պատկանող ավտոմեքենան և հագուստը Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել էր ապրիլի 27-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 11։30-ին, տեղեկություն է ստացվել, որ «9-րդ ալիք» լողափում՝ ջրի ափին, տղամարդու դի է նկատվել։

Արդեն 21 օր է անցել, բայց Սևանում կորած 32–ամյա տղամարդուն չեն կարողանում գտնել

Դեպքի վայր է մեկնած ջրափրկարարները նշված հատվածում հայտնաբերել են 32-ամյա Վոլոդյա Վ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հիշեցնենք՝ քաղաքացու որոնումները սկսվել էին 27 օր առաջ և արդյունք չէին տվել։

Ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը, և լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

ԱԻՆ–ի տվյալներով՝ հայտնաբերված ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վ.-ին։

Որոնողական աշխատանքները լճում (մասնավորապես` «9-րդ ալիք» լողափի տարածքում) շարունակվել են ապրիլի 29-ից մայիսի 5-ը, ապա վերսկսվել մայիսի 13-ին, 15-ին, 18-ին։

Արդեն 18 օր է՝ փրկարարները չեն կարողանում գտնել Սևանում կորած 32-ամյա տղամարդուն