ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեք պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները։ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
«12 ամսվա ընթացքում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին...»,- հետգրությամբ նշել է Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Դանիելյանը բեկանել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի մայիսի 18-ի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու, ինչպես նաև նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։
Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Քոչարյանի պաշտպանների երեք միջնորդությունները` խափանման միջոց կալանքը առողջական վիճակի պատճառով վերացնելը, այն գրավով փոխարինելը, ինչպես նաև անձնական երաշխավորությամբ փոխելը։
Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Դանիբեկյանի որոշումը. ի՞նչ հակասություններ են գտել
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վարչապետներին