Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից երկուսը կին են. նրանցից մեկը 54 տարեկան էր

Վերջին մեկ օրում Հայաստանում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի-Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահանալու 3 դեպք։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մահացողներից երկուսը կին են, մեկը՝ տղամարդ։ Նրանցից ամենաերիտասարդը 54 տարեկան կին է, ամենատարեցը՝ 86 տարեկան։ Բոլորն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ։

Աշխարհում COVID-19 համավարակի զոհ է դարձել ավելի քան 340 հազար մարդ. նոր տվյալներ

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այս պահին մեր երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 77 է։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 374–ով և դարձել 6302։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 մարդ, կատարվել է 49 080 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2936–ը։

Շոգերը կկանխե՞ն համավարակի տարածումը. վիրուսաբանը խոսել է տնային բուժման վտանգների մասին