Հայաստանում մի քանի օր անձրև կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` կարճատև անձրևները կուղեկցվեն ամպրոպով։ Որոշ հատվածներում կարկուտ կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Այսօր Հայաստանի հյուսիսային շրջաններում, մայիսի 23-25-ը` շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Տեղումները կդադարեն մայիսի 26-ին։

«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում մի քանի օր անձրև կգա. եղանակի տեսություն

Մայիսի 22-ի երեկոյան, իսկ 23-25-ը` կեսօրից հետո կարճատև անձրև կտեղա նաև Երևանում։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +31-ից +33–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +15 աստիճան։

Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով