Բացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, ղեկավարը «Արսեն Երևանսկին» է

Քրեական գործի շրջանակում բերման են ենթարկվել խմբավորման ղեկավարն ու 8 անդամները, հայտնաբերվել է գումար ու թմրամիջոցներ:
Sputnik

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու ՀՀ ոստիկանության համատեղ իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:

Օրենքով գող Արսեն Երևանսկին գաղութում բանկետ է կազմակերպել․ տեսանյութ

ԱԱԾ-ից հայտնում են, որ քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մայիսի 21-ին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու կասկածանքով ԱԱԾ է բերման ենթարկվել «Արսեն Երևանսկի» մականունով «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը:

Խմբավորմանը մասնակցելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել նաև «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանն ու ևս 8 անձինք, որոնք անունները չեն հրապարակվում:

Բերման ենթարկվածների բնակարաններում և ավտոմեքենաներում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ասատրյանին ծեծելու համար ստորացրել է Կոբա Կրասնոդարսկուն

Բերման ենթարկված անձանցից 7-ը ձերբակալվել են, 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ԱԱԾ-ն հայտնում է, որ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցավոր գործողությունները պարզելու և խափանելու ուղղությամբ:

Չես բռնվել` գող ես, բռնվել ես` էլի գող ես. հայ «օրենքով գողերի» շուրջ վերջին զարգացումները