Կորոնավիրուսից մահացածները տղամարդիկ են. նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ

Այս պահի դրությամբ Հայստանում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահանալու 3 դեպք։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 335-ով և դարձել 5606

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մահացողները երեքն էլ տղամարդիկ են։ Նրանցից ամենաերիտասարդը 64 տարեկան է, մյուսը` 65։ Կորոնավիրուսից մահացած ամենատարեց պացիենտը 90 տարեկան է։ Նախարարության տվյալներով` նրանք 3–ն էլ ունեցել էն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նշենք, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում:

Գիտնականները պարզել են, թե ինչ հոգեբանական խանգարումներ է առաջացնում կորոնավիրուսը

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։