Հայաստանի որոշ շրջաններում ու Արցախում ջերմաստիճանը կհասնի +39–ի. եղանակի տեսություն

Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների` օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Այսօր և մայիսի 25-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 3-5 աստիճանով։

Հայաստանի որոշ շրջաններում ու Արցախում ջերմաստիճանը կհասնի +39–ի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նույնպես այսօր և մայիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 23-24-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի 30–32 աստիճան տաքություն, իսկ Արցախի հովտային շրջաններում ու Սյունիքում ջերմաստիճանն այսօր կհասնի +37–ի, վաղը` +39–ի։

Մայիսի 23-ին աշխատելու ենք. հանգստյան օրը տեղափոխվել է