«Աերոֆլոտի» հաճախորդները կկարողանան փոխանակել տոմսերն առանց տուգանքների

Եթե ուղևորը ցանկանա փոխել երթուղին, սպասարկման դասը կամ ընտրել թռիչքի այլ օր, նա կվճարի միայն նոր և հին տոմսերի տարբերությունը, եթե այն լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Աերոֆլոտ» ռուսական ընկերությունը թույլ է տվել ուղևորներին երկու անգամ փոխանակել տոմսերն առանց որևէ տուգանք վճարելու։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այսպես, մինչև մայիսի 1-ը ձեռք բերված տոմսերը քաղաքացիները կարող են վերաձևակերպել «Աերոֆլոտի» կոնտակտային կենտրոնի հեռախոսահամարով կամ այն գործակալությունում, որտեղից այն ձեռք են բերել։ Նոր տոմսերն անհրաժեշտ է ձևակերպել մինչև 2020 թվականի վերջ։

«Աերոֆլոտը»  կրճատում է դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունը

Ավիափոխադրողի ներկայացուցիչները պատմել են, որ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը բոլոր չվերթերը հնարավոր կլինի վերաձևակերպել առանց տուգանք վճարելու` երթուղին և սպասարկման դասը պահպանելու պայմանով։ Տոմսի ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը։ Եթե ուղևորը ցանկանա փոխել երթուղին, սպասարկման դասը կամ թռիչքի այլ օր ընտրել, ապա նրա տոմսի արժեքը կփոխանցվի նորի հաշվին։ Ուղևորն այդ դեպքում պետք է վճարի միայն տոմսերի միջև եղած տարբերությունը, եթե այն լինի։

Եթե նոր տոմսը էժան լինի նախորդից, հաճախորդը համապատասխան գումարի չափով ընկերության ծառայություններից օգտվելու սերտիֆիկատ կստանա։

«Աերոֆլոտը» ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի եվրոպական 13 քաղաքներ

«Աերոֆլոտն» ուղևորներին նաև զեղչեր է տրամադրում տոմսերի վերաձևակերպման համար` կախված թռիչքի սկզբնական դասից։

Ավելի վաղ ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սվելևը դիմել էր նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով թուլացնել երկրի մարզերում կարանտինային միջոցները, որոնք կիրառվել էին կորոնավիրուսի համավարակի ֆոնին։

Դիվանագետները բախվում են անպատմելի իրավիճակների. Զախարովան` Հայաստանից չվերթի մասին