Տատյանա Նավկան հայտնել է իր թեստի արդյունքները և խոսել Դմիտրի Պեսկովի վիճակի մասին

Դմիտրի Պեսկովի և նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի մոտ, մայիսի 12-ին կորոնավիրուս էին ախտորոշել, նրանք մեկուսացվել էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան հաղթահարել է կորոնավիրուսի վարակը։ Այդ մասին հայտնում է Life Shot Telegram-ալիքը։

Նավկան նշել է, որ ներկա պահին իրեն լավ է զգում։

«Ամեն ինչ նորմալ է, թեստը բացասական է։ Այնպես որ ամեն ինչ կարգին է»,- ասել է նա։

Գեղասահորդուհին պատասխանել է նաև Դմիտրի Պեսկովի առողջական վիճակին վերաբերող հարցին։ «Առողջանում է, բայց դեռ հիվանդանոցում է»,-նշել է Նավկան։

Նշենք, որ Դմիտրի Պեսկովի և նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի մոտ, մայիսի 12-ին կորոնավիրուս էին ախտորոշել, նրանք մեկուսացվել էին։

«Մամ, պապ, սիրում եմ ձեզ»․ Պեսկովի 5-ամյա դուստրն աջակցել է COVID-19-ով վարակված ծնողներին

Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, կորոնավիրուսով վարակման մասին հայտնել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի հանձնած թեստի պատասխանը դրական էր։ Մայիսի 6-ին COVID-19 է հայտնաբերվել նաև ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։

«Դեռ բուժում եմ ստանում»․ Դմիտրի Պեսկովը հերքել է հիվանդանոցից դուրս գրվելու լուրերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։