Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումն ուղարկվել է ոստիկանություն

Գրառմանն արձագանքել են նաև հասարակական-քաղաքական գործիչներ, սոցցանցի օգտատերեր ՝ դատապարտելով կնոջ և երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց  Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Խիստ դատապարտելի է նորածնին և նրա մորն ուղղված ատելությունը». Թաթոյանի կոշտ արձագանքը

«Ռևազյանի և նրա նորածին դստեր մասին գրառումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար»,–ասաց նա:

Հիշեցնենք, որ Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը երեկ` մայիսի 19–ին դուստր է ունեցել Դանիայում: Դրանից հետո shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրառում արեց կնոջ և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչև հայհոյանքներ հնչեցնելով:

Գրառմանն անմիջապես արձագանքեցին հասարակական-քաղաքական գործիչներ, սոցցանցի օգտատերեր ՝ դատապարտելով Ռևազյանի երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը: Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական։  

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է թույլ չտան վիրավորանքի կամ ատելություն խոսք․ ՄԻՊ