Հայաստանում պլանավորում են կորոնավիրուսի ախտորոշման մինչև 3000 թեստ արտադրել օրական

Այս պահին կորոնավիրուսն ախտորոշող թեստերի ներքին փորձարկումները գրեթե ավարտված են։ Երկրորդ փուլով թեստերը կփորձարկվեն կորոնավիրուսով հիվանդներից վերցված նմուշների վրա, որից հետո թեստը կանցնի անկախ փորձաքննություն։
Sputnik

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը եկող շաբաթվանից կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը։ Լուրը հայտնել է ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Նրա խոսքով՝ ողջ աշխարհում համավարակը տարածվում է, ինչը նշանակում է, որ ամեն երկիր իր սեփական կարիքները բավարարելու համար պետք է օգտագործի հնարավոր բոլոր ռեսուրսները։

Եթե ոչինչ չփոխենք, մայիսի վերջին կունենանք 10, հունիսի կեսին` 20 հազար հիվանդ. Փաշինյան

«Հայաստանում կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն սկսելու համար չունեինք անհրաժեշտ կոմպոնենտները, այդ պատճառով պատվիրեցինք տարբեր ընկերություններից, և սկսեցինք այստեղ թեստը հավաքել։ Այժմ ունենք ամեն ինչ` մոտ 100,000 թեստ արտադրելու համար։ Մեծ հույս ունեմ, որ եկեղ շաբաթվանից կսկսենք թեստերի արտադրությունը։ Պլանավորում ենք օրական մինիմում 1000, իսկ մաքսիմում` 2000-3000 թեստ արտադրել»,-կառավարության հրապարակած տեսանյութում ասում է Առաքելյանը։

Նրա խոսքով՝ անգամ այդ պարագայում Հայաստանը կունենա ավելի մատչելի թեստեր, քան այն, որը կառավարությունը ձեռք է բերում։

«Այս պահին ներքին փորձարկումները համարյա ավարտել ենք։ Երկրորդ փուլով կսկենք փորձարկել հիվանդների նմուշների վրա, որից հետո մեր կողմից արտադրված թեստը կանցնի անկախ փորձաքննություն»,-ասում է նա։

Այս ծրագրի վրա աշխատել է մոտ 30 մարդ, որոնցից 10-ը` փորձարկումների վրա։ Երբ հերթը հասնի թեստերի արտադրությանը, ինստիտուտում կաշխատեն հերթափոխով։

Հայկական արտադրության դիմակներ․ Տավուշի ֆաբրիկան շտապ վերապլոֆիլավորվել է․ տեսանյութ